Մատչելիության հղումներ

Հրդեհ է բռնկվել «Էրեբունի» ԲԿ դեղատանը


Երևան, «Էրեբունի» ԲԿ, 1-ը ապրիլի, 2017 թ․
Երևան, «Էրեբունի» ԲԿ, 1-ը ապրիլի, 2017 թ․

Այսօր, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) և կենցաղային իրեր (մոտ 2 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.44-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG