Մատչելիության հղումներ

Խուզարկություն Belsat TV-ի գրասենյակում


Բելառուս - Belsat TV-ի գրասենյակը խուզարկությունից և տեխնիկայի առգրավումից հետո, Մինսկ, 31-ը մարտի, 2017թ․
Բելառուս - Belsat TV-ի գրասենյակը խուզարկությունից և տեխնիկայի առգրավումից հետո, Մինսկ, 31-ը մարտի, 2017թ․

Բելառուսի ոստիկանները ընթացքի մեջ գտնվող հետաքննության շրջանակում խուզարկություն են անցկացրել Belsat TV հեռուստաընկերության կենտրոնական գրասենյակում:

Բելառուսերեն համացանցով հեռարձակվող և երկրում մեծ ժողովրդականություն վայելող այդ ընկերությունը Telewizja Polska լեհական հեռուստաընկերության մասնաճյուղն է:

Ոստիկաններն առգրավել են Belsat TV-ի համակարգիչները, աուդիո և վիդեոսարքավորումները և այլ տեխնիկա:

Գործը հարուցվել է մի մասնավոր անձի հայցով: Անձը, որի ինքնությունը չի հրապարակվում, պնդում է, թե ունի Belsat անվամբ գրանցած ընկերություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG