Ամերիկացի հանրապետական սենատորներ և վետերան քաղաքական գործիչներ Ջոն ՄըքՔեյնը և Լինդսի Գրեհեմը քննադատել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացման պահանջից հրաժարվելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը:
Ասադի հեռացումը պաշտոնական Վաշինգտոնը նախկինում համարել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ավարտի նախապայման:
ՄըքՔեյնը և Գրեհեմը հանդես են եկել հայտարարություններով, որոնցով նոր դիրքորոշումը որակել են «վնասակար» և «կոպիտ սխալ»:
Նախօրեին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին Նյու Յորքում ասել է, որ «Ասադին հեռացնելու պահանջն այլևս ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ», իսկ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Անկարայում ասել է, որ «Ասադի ճակատագիրը պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը»: