Մատչելիության հղումներ

Առնվազն 22 զոհ, 70 վիրավոր` Պակիստանում պայթյունի հետևանքով


Մզկիթի տարածքը պայթյունից հետո, 31-ը մարտի, 2017թ.
Մզկիթի տարածքը պայթյունից հետո, 31-ը մարտի, 2017թ.

Պակիստանի հյուսիս-արևմտյան հատվածում այսօր տեղի ունեցած պայթյունից առնվազն 22 մարդ է զոհվել, 70-ը՝ վիրավորվել։

Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գտնվող Պարաչինար քաղաքի կանանց մզկիթի մուտքի մոտ։

Պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժման պակիստանյան խմբավորումը:

200 միլիոն բնակչությամբ Պակիստանի մահմեդականների 80 տոկոսը սունիներ են, 20 տոկոսը՝ շիաներ: Քուրամի շրջանում, որի կենտրոնն է Պարաչինարը, հաճախ են տեղի ունենում միջկրոնական բախումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG