Մատչելիության հղումներ

Երեք սենատորներ պահանջում են հետաքննել Թրամփի բիզնես գործարքները Ադրբեջանի հետ


ԱՄՆ սենատոր Դայան Ֆայնշթայն, արխիվ

Միացյալ Նահանգներում Դեմոկրատական կուսակցության անդամ մի խումբ հայտնի սենատորներ դիմել են ֆինանսների նախարարությանը և գլխավոր դատախազության գրասենյակ՝ խնդրելով հետաքննել նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ բիզնես գործարքները Ադրբեջանի հետ, որով, ըստ սենատորների, հնարավոր է՝ խախտվել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները:

Սենատի տարբեր հանձնաժողովների բարձրաստիճան անդամներ՝ արդարադատության հանձնաժողովից Դայան Ֆայնշթայնը՝ ընտրված Կալիֆորնիայից, արտաքին հարաբերությունների հանձնաժողովից Բեն Քարդինը (Մերիլենդ) և բանկային, բնակարանային և քաղաքաշինության հարցերի հանձնաժողովից Շերոդ Բրաունը (Օհայո) իրենց դիմումը ներկայացրել են մարտի 30-ին:

Նրանք ասել են, որ իրենց մտահոգություններն առաջացել են The New Yorker ամսագրում տպագրված հոդվածից, որը վերնագրված էր «Դոնալդ Թրամփի վատթարագույն գործարքը» և որում նկարագրված էին Թրամփ կազմակերպության բիզնես ծրագրերը Ադրբեջանի տրանսպորտի նախարար և օլիգարխ Զիյա Մամադովի հետ: Ենթադրվում է, որ Մամադովը կապեր ունի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, որի նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ահաբեկչությանը աջակցելու համար:

Սենատորները նշել են, որ չնայած Թրամփ ընկերությունը Բաքվում աշտարակ երկնաքեր կառուցելու առաջարկից հետ է կանգնել, այնուամենայնիվ, Թրամփի կազմակերպության պոտենցիալ քրեական պատասխանատվության լուրջ հարցերը մնում են անպատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG