Հայաստանում այսօր առավոտյան, ապրիլի 3-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը՝ շրջանների զգալի մասում, ապրիլի 3-ի գիշերը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 3-4-ը նույնքան կբարձրանա:
Երևանում մարտի 31-ի առավոտյան, ապրիլի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այսօր կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: