Մատչելիության հղումներ

Samsung Electronics ընկերությունը մարտի 29-ին ներկայացրել է իր Galaxy S8 դրոշակակիր հեռախոսը՝ փորձելով հետ գրավել շուկայի այն հատվածը, որը կորցրել ձախողված Note 7-ի պատճառով:

Նյու Յորքում չորեքշաբթի օրը հրավիրված միջոցառմանը հարավկորեական ընկերությունը ներկայացրեց Galaxy S8 հեռախոսի երկու մոդելները 6.2 դյույմ (15.75 cm) և 5.8 դյույմ կորացող էկրաններով:

Հեռախոսները վաճառքի դուրս կգան ապրիլի 21-ին:

Հեռախոսի գովազդային հոլովակում, որը տեղադրված է YouTube ցանցում, Samsung-ը հայտարարում է՝ նոր հեռախոսը փորձ է՝ «տուփից դուրս բերելու» էկրանը: Եվ իսկապես՝ Հարավկորեական տեխնոլոգիական հսկան ջանք չի խնայել, էկրանին հատկացվող տարածքը առավելագույնին հասցնելու, իսկ այն երիզող շրջանակը հնարավորինս աննկատ դարձնելու համար: Հեռախոսի էկրանի տակ է մնացել անգամ «Գլխավոր» (Home) կոճակը, ավանդական Samsung գրությունը անհետացել է՝ հավելյալ տարածք ապահովելով էկրանի համար: Անգամ սելֆի-տեսախցիկն ու հեռախոսի առաջնամասում գտնվող սենսորները հնարավորինս փոքրացվել են:

Samsung-ը ներկայացնում է նաև «արհեստական բանականությամբ» օժտված իր սեփական ծառայությունը՝ Bixby, փորձելով մրցակցել Apple Siri, Google Assistant և Microsoft Kortana համակարգերի հետ: Կա նաև օգտագործողի դեմքը ճանաչող նոր ծրագիր, որը թույլ է տալիս հեռախոսի էկրանը բացել պարզապես դրան նայելով:

Հեռախոսը կունենա 12MP խտությամբ տեսախցիկ, որը կարող է 4K խտությամբ տեսաձայնագրել, ինչպես նաև 8MP խտությամբ ֆրոնտալ տեսախցիկ՝ սելֆի-կամ: Այն հագեցված է 10 նանոմետր տեխնոլոգիայով պատրաստված 64 բիտ հզորությամբ ութ միջուկներից բաղկացած միկրոպրոցեսորով, 4GB օպերացիոն և 64GB ներքին հիշողությամբ:

Անցյալ տարվա հոկտեմբերին Samsung-ի ներկայացրած Note 7 հեռախոսի բռնկումների հետևանքով ընկերությունը ստիպված էր հետ կանչել դրանց զգալի մասը և հրաժարվել վաճառներից, ինչը ընկերությանը 5.48 միլիարդ դոլարի վնաս պատճառեց և Apple-ին թույլ տվեց առաջ անցնել Samsung-ից որպես աշխարհի ամենաշատ սմարթֆոններ վաճառող ընկերություն:

XS
SM
MD
LG