Մատչելիության հղումներ

Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ Ֆինլանդիայում


Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ Ֆինլանդիայում նախատեսված գագաթնաժողովի շրջանակում:

«Ֆինլանդիան, ըստ իս, շատ համապատասխան երկիր է, Հելսինկին՝ շատ հարմար հարթակ նման միջոցառումների կազմակերպման համար», - ասել է Պուտինը՝ Արխանգելսկում Արկտիկական գագաթնաժողովի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է հանդիպում Թրամփի հետ Ֆինլանդիայում:

Կրեմլի ղեկավարը նաև ընդգծել է, որ նման իրադարձությունները պետք է լավ կազմակերպված լինեն՝ «երկու կողմից»:

Արկտիկական էներգետիկ 4-րդ գագաթնաժողովը Ֆինլանդիայում նախատեսված է առաջիկա սեպտեմբերի 18-20-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG