Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում, ՄԱԿ-ի գնահատականներով, ավելի քան 5 միլիոն սիրիացի փախստական կա. 2017 թվականի սկզբից ի վեր նրանց թիվը ավելացել է 200 հազարով:
Այս տվյալներում ներառված չեն այն սիրիացիները, ովքեր ապաստան են ստացել այլ, մասնավորապես՝ Եվրամիության երկրներում:
Միայն Գերմանիայում 2016-ին, միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալների համաձայն, ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է ավելի քան 250 հազար սիրիացի:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015 թվականին Սիրիայում բնակվում էր 18․5 միլիոն մարդ: