Ամերիկացի երգիչ, բանաստեղծ Բոբ Դիլանը շաբաթավերջին կստանա իր Նոբելյան մրցանակի դիպլոմն ու մեդալը: Այս մասին հայտնում է Շվեդական ակադեմիան, ընդգծելով, որ հանդիպումը կայանալու է մտերմիկ միջավայրում՝ լրատվամիջոցների բացակայությամբ:
Հիշեցնենք՝ Դիլանը արժանացել է 2016 թվականի Նոբելյան մրցանակին գրականության ասպարեզում, սակայն մինչ այժմ չի ստացել այն: