Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8, արևելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստան տարածքում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը՝ շրջանների զգալի մասում, ապրիլի 3-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով, մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 6-8, արևելյան շրջաններում՝ 10-12 աստիճանով:

Երևանում այսօր, առաջիկա գիշերը, ապրիլի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG