Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում շփման գծում հրադադարը խախտվել է 50 անգամ, արձակվել է 500 կրակոց


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ

Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում՝ արձակելով 86 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG