Վիշեհրադյան խմբի անդամ երկրները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան Եվրամիության ղեկավարներին մեղադրել են փախստականներին ընդունելու հարցում իրենց վրա ճնշում գործադրելու մեջ:
Վարշավայում կայացած հանդիպմանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, թե Բրյուսելն օգտագործում է ֆինանսական հոսքերի տեղաբաշխումը միգրացիոն քաղաքականություն թելադրելու նպատակով:
Վիշեհրադյան խմբի անդամ երկրները վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ հրաժարվելով փախստականներ ընդունել Բրյուսելի սահմանած քվոտաներով: