Մատչելիության հղումներ

Թբիլիսիի օդանավակայանում ուկրաինացի նախկին պաշտոնյա է ձերբակալվել


Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկո, արխիվ
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկո, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը այսօր հաստատել է, որ անցած չորեքշաբթի Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել, ում նկատմամբ Կիևը Ինտերպոլով միջազգային հետախուզում էր հայտարարել:

Վրաստանի ՆԳՆ-ը հայտնում է, որ ձերբակալվել է 59-ամյա Ի.Կ.-ն, ով Թբիլիսի էր ժամանել Ռուսաստանից: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նրան Ուկրաինային արտահանձնելու համար:

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Ֆեյսբուքում գրել էր, որ ձերբակալվածը երկրի էներգետիկայի և վառելիքի նախկին փոխնախարար Իգոր Կիրյուշինն է, ով պաշտոնավարել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք: Նա կասկածվում է Յանուկովիչի գլխավորած հանցախմբի կողմից ուկրաինական էներգետիկ խոշոր ընկերություններից 57 միլիոն դոլար յուրացնելու գործին մասնակցություն ունենալու մեջ, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազը՝ նշելով, որ հարուցված քրեական գործի քննությունը ընթացքի մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG