Այսօր վաղ ժամերին անհայտ անձինք Ուկրաինայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լուցկ քաղաքում կրակ են բացել Լեհաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Պաշտոնյաներն ու մամուլը հայտնում են, որ վնասվել են շենքի տանիքը և պատուհանները: Տուժած մարդիկ չկան:
Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը միջադեպի կապակցությամբ վրդովմունք է հայտնել՝ հայտարարելով, թե հարձակումը այն մարդկանց ստոր արարքն է, որոնք դեմ են Լեհաստանի հետ Ուկրաինայի բարեկամությանը:
Թվիթերում նա նաև գրել է, որ Ուկրաինայի իշխանությունները վճռական են՝ գտնելու և պատժելու հարձակվողներին: