Մատչելիության հղումներ

Ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով Հայաստանի ընտրողների ռեգիստրում գրանցվածների թիվը 2 միլիոն 564 հազար 795 է, որը մոտ 10 հազարով ավելի է 2015-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրողների թվից: Ավելին, 2003-ի նախագահական ընտրություններից ի վեր բոլոր քվեարկություններին Հայաստանի ընտրողների թիվը շարունակ աճել է։ Մասնագետները բացատրություն են փնտրում։

«Զարմանալի է, որ մեր ընտրողների թիվը, կարծեք թե միշտ աճի միտում ունի և անհասկանալի է՝ որտեղից է այդ աճի միտումը: Համարենք, որ ինտենսիվ արտագաղթը չի տարել իր հետ հաշվառված բնակչությանը, հաշվառումը մնացել է: Բայց բնակչության թվի մեջ այդպիսի աճ չկա՝ ո՛չ բնական աճով կա, ո՛չ ներգաղթով: Եթե համեմատենք նաև մահվան հետ, իսկ արտագաղթը մի կողմ էլ դնենք, դարձյալ այդպիսի աճ մենք չպիտի ունենայինք, բայց ընտրողների թվի մեջ ունենք այդպիսի աճ», - նկատում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, փաստելով՝ 2008-ին ընտրողների թիվը 2 միլիոն 328 հազար էր, 2017-ին՝ արդեն 2 միլիոն 564 հազար: - «Հայաստանում հաշվառված բնակչության մեջ հանկարծ 200 հազարի աճ է այս 10 տարիների ընթացքում, երբ ինտենսիվ արտագաղթ է: Գործնական կյանքի մեր փորձը, ցավոք սրտի, վատ պատասխաններ է հուշում, կասկածելի պատասխաններ»:

Մինչ մասնագետները տրամաբանական պատասխաններ չեն գտնում, Ոստիկանության վիզաների վարչության ղեկավար Մնացական Բիչախչյանը ունի իր բացատրությունը․ 2008-ից հետո կտրուկ աճը եղել է այն պատճառով, որ բոլոր անձնագիր ստացողներին պարտադրել են որևէ հասցեում գրանցվել, բացի այդ․ - «Ընտրողների թիվը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանցից է ձևավորվում: Ոչ թե Հայաստանում գտնվել կամ չգտնվելով է պայմանավորված, այլ նրանով, որ անձը Հայաստանի Հանրապետությունում ունի հաշվառում, ուրեմն ընդգրկվում է քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակում: Ինչ վերաբերում է վիճակագրական վերլուծություններին, բազմիցս եմ տեղեկացրել՝ դրանց հիման վրա չի ձևավորվում քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները, այն ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա»:

Անգամ ոստիկանության ներկայացրած բացատրությունից հետո, որ ընտրողների ռեգիստրում կարող են լինել մարդիկ, ովքեր տարիներով բացակայում են Հայաստանից և գրանցումից դուրս չեն եկել, այնուամենայնիվ, մասնագետների համար կրկին անպատասխան հարցեր են մնում. ստացվում է, որ ընտրողների ռեգիստրի վրա որևէ ազդեցություն չունի ո՛չ ծնելիության անկումը, ո՛չ էլ հատկապես արտագաղթը, երբ կան Հայաստանի քաղաքացիներ, որոնք հրաժարվում են քաղաքացիությունից։

«Բնակչությունը ոչ թե զրոյական վիճակում է, այլ նվազման վիճակում է: Պակասող բնակչություն ունենք, որը սովորաբար նշանակում է, որ արտագաղթը և մահացությունը չեն կոմպենսացնում բնական աճը: 90-ականներին ծնված երեխաները, որոնք այս տարիներին համալրում են չափահասության ծավալը, չունեն այնպիսի պատկեր, որ ինչ-որ չափով ազդեն ընտրողների թվի վրա: Ընդհակառակը, դա այնպիսի պատկեր է, որ պետք է ընտրողների թվի նվազեցում լինի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG