Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 87 տոկոսը համարում է, որ իշխանությունը կոռումպացված է․ «Լևադա»


Մոսկվա, 26-ը մարտի, 2017 թ․
Մոսկվա, 26-ը մարտի, 2017 թ․

Փորձագետների կարծիքով, համառուսաստանյան բողոքի գործողությունները պայմանավորված են եղել ոչ այնքան Նավալնիի աղմկահարույց ֆիլմում հնչած կոռուպցիոն մեղադրանքներով, որքան դրանց հանդեպ իշխանությունների լռությամբ:

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում մարտի 26-ին կայացած բողոքի ցույցերից հետո դեռևս ձերբակալված են մնում մի քանի տասնյակ ակտիվիստներ: Իսկ համառուսաստանյան բողոքի ակցիաների կազմակերպիչ Ալեքսեյ Նավալնիին, ինչպես արդեն հաղորդվել է, երեկ դատարանը 15-օրյա բանարկության էր դատապարտել: Թե՛ Նավալնին, թե՛ նրա ղեկավարած՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ շարունակելու են իրենց պայքարը:

Մարտի 26-ի բողոքի ակցիաների հիմնական պատճառը, ըստ Նավալնիի՝ ավելի վաղ համացանցում տեղադվրած «Նա ձեզ համար Դիմոն չէ» ֆիլմ էր, որում ֆիլմի հեղինակները Ռուսաստանի Վարչապետ Դմիտրի Մեդվեդևին մեղադրում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ՝ ներկայացնելով վերջինիս պատկանող շքեղ առանձնատները Ռուսաստանում և արտերկրում: Բողոքի գործողությունները, փորձագետների կարծիքով, պայմանավորված են եղել ոչ այնքան ֆիլմում հնչած մեղադրանքներով, որքան դրանց հանդեպ իշխանությունների լռությամբ: Նավալնիի հիմնադրամի հեղինակած ֆիմը համացանցում արդեն շուրջ տասնմեկ միլիոն դիտում է ունեցել:

«Մեդուզա» պարբերականի ներկայացրած քարտեզում կարելի է տեսնել, որ մարտի 26-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում՝ Սախալինից մինչև Սանկտ Պետերբուրգ։ Փորձագետների համար հատկապես անսպասելի է եղել երիատասարդների, անգամ անչափահասների լայն մասնակցությունը: Ի դեպ, մի քանի անչափասհասներ ևս ձերբակալվել էին։ Այսօր համացանցում արագորեն տարածվում է Տոմսկ քաղաքից 5-րդ դասարանցի Գլեբ Տոկմակովի ելույթը, որում նա կոչ է անում «փոխել համակարգն ու Սահմանադրությունը»:

«Կարևոր չէ, թե ով է լինելու իշխանությունը՝ Պուտինը, Նավալնին․․․դա կարևոր չէ, կարևորն այն է, որ պետք է համակարգը փոխել։ Իշխանությունների մեջ կոռուպցիոներներ են, այդպես չպետք է լինի: Սահմանդրությունը պետք է մեր շահերը պաշտպանի, ոչ թե նրանց»,- ասում է ռուս դպրոցականը:

Քաղաքագետ Դմիտրի Օրլովն «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է, թե նման մարդաշատ ակցիաներն անսպասելի էին Կրմելի համար: Այդուհանդերձ, նա չի կարծում, որ բողոքի աննախադեպ ալիքը կվերածվի լուրջ շարժման։

«Լևադա» կենտրոնի այսօր հրապարակած հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների 89 տոկոսը համարում է, որ երկրի իշխանությունները կոռումպացված են։ Արդյո՞ք նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում Ռուսաստանի բարձաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հանցագործությունների և չարաշահումների համար, ինչպես պնդում են ընդդիմադիրները: Ըստ «Լեվադա» կենտրոնի, այս հարցին դրական է պատասխանել հարցված ռուսաստանցիների շուրջ 87 տոկոսը։ Ընդ որում, նրանց 25 տոկոսը պատասխանել է, որ պատասխանատվությունը Պուտինն ամբողջությամբ է կրում, 42 տոկոսի կարծիքով՝ զգալիորեն:

Փորձագետների գնահատմամբ, նախագահական ընտրություններից առաջ հանրության շրջանոըմ առկա այդ տրամադրությունները չեն կարող չմտահոգել Ռուսաստանի իշխանություններին, անկախ պնդումներից, թե իրավիճակը վերահսկելի է: Նախագահական ընտրությունները պետք է կայանան 2018 թվականի մարտին: Վլադիմիր Պուտինն, ի դեպ, դեռ չի հայտարարել այդ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, թեև չի էլ բացառել դա։ Իսկ ընդդիամդիր Նավալնին, թեև հայտարարել է, թե մասնակցելու է ընտրություներին ու անգամ շտաբ է ձևավորել, «Կիրովլես» քրեական գործով դատապարտված լինելու հանգամանքը նրան առաջադրվելու հնարավորություն չի տա:

«Բողոքի ալիքն ավելի կմեծանա նախընտրական այս տարում, իշխանությունների արձագանքն էլ ադեկվատ չի լինի։ Հավանաբար, իշխանությունները կփորձեն ավելի կոշտ դիրքրոոշում որդեգրել: Այդուամենայնիվ, այս ամենը դժվար թե ազդի ընտրությունների արդյունքների վրա, հաղթողն արդեն հայտնի է», - «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Միտրոխինի այս խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG