Ռուսաստանի Եսենտուկի քաղաքի դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի կալանքի օրդեր է տվել:
Յացենյուկին մեղադրում են 1990-ականների կեսերին Չեչնիայում զինված խմբավորման կազմում ռուսական զորքերի դեմ կռվելու մեջ:
Ավելի վաղ՝ 2015 թվականի սեպտեմբերին, Ռուսաստանի քննչական կոմիտեն էր մեղադրել Յացենյուկին Չեչնիայում կռվելու և ռուս զինվորներին կտտանքների ենթարկելու ու սպանելու մեջ: