Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը պատրաստվում է հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցության Չեռնոգորիայի հայտը


ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դրոշները, արխիվ
ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դրոշները, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատը ձայների 97 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ համաձայնություն է տվել ՆԱՏՕ-ին միանալու Չեռնոգորիայի հայտի հաստատման հարցով վերջնական քվեարկությանը Կոնգրեսի վերին պալատում: Այն տեղի կունենա այս շաբաթ ավելի ուշ:

Ընդամենը երկու դեմ քվեարկողները հանրապետական սենատորներ են:

Միացյալ Նահանգների հավանության դեպքում Չեռնոգորիան Հյուսիսատլանյան դաշինքին միանալու համար պետք է ստանա նաև Իսպանիայի և Նիդերլանդների հաստատումը` ռազմական դաշինքի մյուս 25 երկրներն արդեն տվել են իրենց համաձայնությունը:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սենատին կոչ էր արել հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Չեռնոգորիայի դիմումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG