Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը հաստատել է՝ Թրամփի փեսան վկայություն կտա Ռուսաստանի հարցով


ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշներ, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականը՝ նրա փեսա Ջարեդ Քուշները պետք է վկայություն տա, թե արդյոք կապ ունի՞ ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածության հետ:

Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Քուշները մեկ անգամ հանդիպել էր Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, ավելին՝ վերջինիս խնդրանքով հանդիպել էր նաև ռուսական «Վնեշէկոնոմբանկ»-ի տնօրեն Սերգեյ Գորկովի հետ:

«Վնեշէկոնոմբանկ»-ը, հիշեցնենք, պատժամիջոցների տակ է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո:

Սպիտակ տան խոսնակը հաստատել է այդ հանդիպումների փաստը, սակայն ավելացրել, որ դրանք անհետևանք են եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG