Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը բանակցություններ է վարում Մոսկվայում


Ռուսաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը մերձմոսկովյան Գորկիում, 27-ը մարտի, 2017թ․
Ռուսաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը մերձմոսկովյան Գորկիում, 27-ը մարտի, 2017թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մոսկվայում է՝ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու և երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու համար:

Երեկ Ռոհանին հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, այսօր նախատեսվում է հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ենթադրվում է, որ Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանին ռուսական զենքերի մատակարարման, ինչպես նաև Իրանի էներգետիկ սեկտորում ռուսական ներդրումների հարցերը:

Նախքան մայիսի 19-ի ընտրությունները սա Ռոհանիի վերջին արտասահմանյան այցն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG