Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառ ճանապարհը՝ դժվարանցանելի, Լարսը բաց է


Լոռու մարզի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Լոռու մարզի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ փակ է Վարդենյաց լեռնանացքը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր, Արարատի մարզի Վեդի, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG