Մատչելիության հղումներ

Իրավիճակը Ուկրաինայի արևելքում շարունակում է լարված մնալ: Հանգստյան օրերին մարտական գործողությունները Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ջոկատների միջև շարունակվում էին՝ նաև ծանր հրետանու կիրառմամբ:

«Վերջին 24 ժամերին մարտական գործողությունների հետևանքով երեք ուկրաինացի զինծառայողներ զոհվել են, ևս ութը` վիրավորվել: Անջատականները Ավդեևկա քաղաքի ուղղությամբ նաև «Գրադ» կայանքներ են կիրառել, ինչի հետևանքով թվով 18 շինություններ վնասվել են», - Կիևում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր Ուկրաինայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG