Մատչելիության հղումներ

Մարին Լե Պենը պնդում է, որ Եվրամիությունը ապագա չունի


Եվրամիությունն ապագա չունի: Այս մասին Ֆրանսիայում շարունակվող քարոզարշավի շրջանակներում Լիլ քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլի ամենահավանական հաղթողներից մեկը` «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը:

«Եվրամիությունը կմահանա, քանի որ մարդիկ դրա կարիքն այլևս չեն զգում: Մենք կապացուցենք, որ ամբարտավան և համընդհանուր գերիշխանության ձգտող կայսրությունները դատապարտված են ոչնչացման», - ասել է նախագահի թեկնածուն:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայանալու է ապրիլի 23-ին: Սոցիոլոգիական հարցումների համաձայն առաջին փուլում առավելագույն թվով քվեներ կստանան Մարին Լե Պենը և կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG