Մատչելիության հղումներ

Մերկելի կուսակցությունը հաղթել է Սաարլանդի տեղական ընտրություններում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել կիրակի օրը երկրի տարածաշրջաններից մեկում` Սաարլանդում կայացած տեղական ընտրություններում:

Սաարլանդի տեղական խորհրդարանի` Լանդթագի ընտրություններում Մերկելի կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 40 տոկոսը: Սոցիալ-դեմոկրատները ստացել են քվեների 29 տոկոսը:

Սաարլանդի խորհրդարանում ներկայացված կլինեն նաև ծայրահեղ աջ հայացքներ դավանող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG