Մատչելիության հղումներ

Բելառուսցի ընդդիմադիրն ազատ է արձակվել ՊԱԿ-ի մեկուսարանից


Բելառուս - Նիկոլայ Ստատկևիչը ՊԱԿ-ի մեկուսարանից դուրս գալուց հետո, Մինսկ, 27-ը մարտի, 2017թ․
Բելառուս - Նիկոլայ Ստատկևիչը ՊԱԿ-ի մեկուսարանից դուրս գալուց հետո, Մինսկ, 27-ը մարտի, 2017թ․

Երեք օր Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի մեկուսարանում անցկացնելուց հետո այսօր ազատ է արձակվել ընդդիմադիր գործիչ Նիկոլայ Ստատկևիչը:

Բելառուսցի ընդդիմադիրի գտնվելու վայրն անհայտ էր մարտի 25-ից:

Ստատկևիչը Մինսկի կենտրոնում շաբաթ օրը նախատեսված բողոքի ակցիայի նախաձեռնողներից մեկն էր: Բելառուսական ոստիկանությունը կանխեց հավաքի անցկացումը` ձերբակալելով մայրաքաղաքի կենտրոնում հավաքված հազարից ավելի ընդդիմության աջակիցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG