Մատչելիության հղումներ

Օհանյան. «Մեր դաշինքն այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մենք մեր երկրում փոխենք իշխանությունը»


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Օհանյանը նաև հայտարարեց, որ Բաբայանն իրենց մարտական ընկերն է, գաղափարակից գործընկերն է և տարբեր ժամանակներում իր հնարավորության սահմաններում աջակցել է դաշինքին, և նրա իրավունքների պաշտպանության գործում «դաշինքը պետք է հաստատակամ լինի, մինչև վերջ գնա»։

«Մենք գտնում ենք, որ դրանք այս ժամանակահատվածում քաղաքական հետապնդումներ են՝ և՛ Սամվել Բաբայանի նկատմամբ, և՛ մեր դաշինքի նկատմամբ, որն անընդունելի է այս նախընտրական քարոզարշավի ընթացքում», - ասուլիսի ժամանակ հայտարարեց Օհանյանը՝ շարունակելով. - «Դա միանշանակ ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է և անկասկած այն դերակատարությունն է իրականացնելու, որպեսզի մենք մեր երկրում փոխենք իշխանությունը, անկախ անձանցից ձևավորենք նոր կառավարման համակարգ, որը որ այս իրավիճակից ելնելու համապատասխան ճանապարհ ցույց կտա»։

«Համախմբում» կուսակցության առաջնորդ, դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն իր հերթին հայտարարեց. - «Մեր դաշինքը երբեք չի խրախուսել և չի խրախուսելու զենքի որևէ ձևի օգտագործումը»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG