Մատչելիության հղումներ

Բուլղարիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են


Ընտրողները ընտրատեղամասում, Բուլղարիա, Սոֆիա, 26-ը մարտի, 2017թ

Բուլղարիայում այսօր անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ 2013 թվականից ի վեր արդեն երրորդ անգամ։

Հարցումների համաձայն, երկու խոշոր՝ արևմտամետ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» և ռուսամետ Բուլղարական սոցիալիստական կուսակցությունները գրեթե նույնքան քվե կարող են ստանալ՝ յուրաքանչյուրը 30 տոկոս։

Արտահերթ ընտրությունները հաջորդում են 2016 թվականի նոյեմբերին աջ-կենտրոնամետ կառավարության հրաժարականից հետո՝ նախագահական ընտրություններում աջերի պարտության պատճառով։

2017 թվականի հունվարից Բուլղարիայում գործում է ժամանակավոր կառավարություն, որը նշանակվել է ռուսամետ նախագահի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG