Մատչելիության հղումներ

Պենտագոնը հայտնում է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից Քարի Յասինի մահվան մասին


Պենտագոնի շենքը Վաշինգտոնում

Պենտագոնը հայտնում է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկի՝ Քարի Յասինի մահվան մասին:

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության, նա սպանվել է Աֆղանստանի Պակտիկա նահանգում։ Հաղորդագրության համաձայն, Յասինը պատասխանատու է տասնյակ խաղաղ բնակիչների, ինչպես նաև երկու ամերիկացի զինվորի մահվան համար։

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքէջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Քարի Յասինը սպանվել է մարտի 19-ին՝ օդային հարվածների արդյունքում։

«Քարի Յասինի մահը վկայում է այն մասին, որ այն ահաբեկիչները, որոնք վարկաբեկում են իսլամը և նպատակադրված թիրախավորում են անմեղ մարդկանց, արդարադատությունից չեն փախչի», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը։

Ամերիկյան պաշտոնական աղբյուրների համաձայն, Յասինը ծագումով Պակիստանից է։ Նա, մասնավորապես, պատասխանատու է մի շարք ահաբեկչական հարձակումների համար, որոնց թվում է 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Իսլամաբադի հյուրանոցում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել էր 54 մարդ, այդ թվում՝ Չեխիայի դեսպանը, 266 մարդ վիրավորվել էր։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG