Վերջին հարցումների արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ ընտրությունների արդեն առաջին փուլում կարող է ընտրվել անկախ կենտրոնամետ քաղաքական գործիչ Էմանյուել Մակրոնը․ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 26 տոկոսը:
Առաջին անգամ Մակրոնը վարկանիշով առաջ է անցել ծայրահեղ ազգայնական թեկնածու Մարին Լը Պենին, որին այժմ աջակցում է ֆրանսիացիների 25 տոկոսը:
Հարցումների արդյունքներով՝ երրորդ հորիզոնականը 17 տոկոսով զբաղեցնում է ֆինանսական սկանդալի կենտրոնում հայտնված նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: