Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ․ Մշակութային վայրերի ավերումը պատերազմական հանցագործություն է


Պալմիրա, Սիրիա, մարտ, 2017թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով մշակութային ժառանգության վայրերի ավերումը հակամարտությունների տարածաշրջաններում և հայտարարելով, որ դրա համար մեղավորները պետք է հետապնդվեն որպես պատերազմական հանցագործներ:

Բանաձևն առավել կենտրոնացած է Իրաքի և Սիրիայի վրա, որտեղ «Իսլամական պետության» ահաբեկիչները ավերել են պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Պալմիրա հնագույն քաղաքը:

Լրատվական գործակալություններն ընդգծում են, որ ՄԱԿ-ի նախկին որոշումները սահմանափակվում էին ահաբեկչությունը ֆինանսավորելու նպատակով մշակութային արժեքների ապօրինի շրջանառությունը թիրախավորելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG