Մատչելիության հղումներ

Թիլերսոնը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ի վերջո մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որն անցկացվելու է մարտի 31-ին՝ ավելի վաղ նշանակված ապրիլի 5-ի փոխարեն:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտնել էր, որ պետքարտուղարը հնարավոր է չմասնակցի Բրյուսելում նախատեսված այդ հավաքին՝ ավելի վաղ ծրագրած արտասահմանյան ուղևորությունների պատճառով: Այս հայտարարությունը դժգոհության և քննադատության մեծ ալիք էր բարձրացրել Վաշինգտոնի դաշնակիցների շրջանում:

Ռեքս Թիլերսոնը Բրյուսել է ժամանելու Անկարայից: Մարտի 30-ին նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների: ԱՄՆ դիվանագիտության ղեկավարն այնտեղ մտադիր է քննարկել «Իսլամական պետության» դեմ պայքարի հետագա ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG