Մատչելիության հղումներ

Բելառուսում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածուն


Վլադիմիր Նեկլյաև, արխիվ
Վլադիմիր Նեկլյաև, արխիվ

Բելառուսում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից՝ նախագահի նախկին թեկնածու Վլադիմիր Նեկլյաևը: Բրեստում ոստիկանությունը նրան դուրս է հրավիրել գնացքից, որով Լեհաստանից հայրենիք էր վերադառնում: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է БелаПАН մասնավոր գործակալության ղեկավար Ալես Լիպայը:

Մինսկի դատարանը մարտի 24-ին պետք է քններ Նեկլյաևի նկատմամբ վարչական գործը, որով նա մեղադրվում է չարտոնված երթին մասնակցելու մեջ:

"Вясна" իրավապաշտպանների խմբի տվյալներով` կալանքի տակ են գտնվում 130 ակտիվիստներ, որոնք մասնակցել են «պորտաբուծության հարկի» դեմ բողոքի ցույցերին: Նրանք պլանավորում էին Մինսկում մասնակցել այսօր նախատեսված ավանդական երթին՝ նվիրված «Ազատության օրվան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG