Պետդումայի նախագահի հրավերով Մոսկվայում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենին այսօր ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կրեմլում տեղի ունեցած այդ հանդիպմանը, ըստ պաշտոնական աղբյուրների, քննարկվել են «ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հեռանկարները»:
Հանդիպման ընթացքում Կրեմլի ղեկավարը հայտարարել է, թե Ռուսաստանը «ոչ մի դեպքում չի ցանկանում» ազդել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Նա Լե Պենին անվանել է «արագ զարգացող եվրոպական ուժի» ներկայացուցիչ և հավելել, որ Կրեմլը ունի իրավունք շփվելու Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: