Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանրապետական պատգամավորներին կոչ է անում կողմ քվեարկել Obamacare-ի չեղարկմանը: Հինգշաբթի երեկոյան Թրամփը կուսակիցներին վերջնագիր է ներկայացրել՝ կամ արդեն ուրբաթ օրը նրանք կողմ են քվեարկում նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ընդունված բժշկական ապահովագրության չեղակարմանը, կամ նախագահը ամբողջությամբ անցնում է օրակարգի այլ կարևոր հարցերի և դադարեցնում է Obamacare-ի դեմ իր հակաքարոզչությունը:

Սպիտակ տունն ու Կոնգրեսում Հանրապետական կուսակցության ղեկավարությունը հույս ունեին հասնել քաղաքական կարևոր այդ հաղթանակին մարտի 23-ին. հենց այդ օրն էր լրանում Օբամայի նախաձեռնած բարեփոխման ընդունման ութերորդ տարին, սակայն հանրապետականները բավարար քանակությամբ քվե չունեցան:

Obamacare-ի չեղարկման հարցը Հանրապետականի շարքերում տարաձայնությունների պատճառ է դարձել. կուսակցության աջ թևը ցանկանում է ամեն կերպ նվազեցնել ապահովագրական վճարները և դրան հասնելու համար պահանջում է այլընտրանքային պլանից հանել բազմաթիվ բժշկական գործընթացներ, որոնք Օբամայի ծրագրով պարտադիր էին համարվում: Ավելի կենտրոնամետ հանրապետականները, մինչդեռ, դեմ են բարեփոխման չեղարկմանը՝ ընդգծելով քրոնիկական հիվանդություն ունեցող անձանց ապահովագրության հավասար պայմանների ապահովման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG