Մատչելիության հղումներ

Բելգիայում վրաերթի փորձ կատարած տղամարդը մեղադրվել է ահաբեկչության փորձի մեջ


Բելգիայի ոստիկանությունը ահաբեկչության փորձի մեջ է մեղադրել մի տղամարդու, ով նախօրեին Անտվերպենի մարդաշատ փողոցներից մեկում փորձել է մեքենայով վրաերթ կատարել:

Ձերբակալվածը՝ 39-ամյա Մոհամեդ Ռ.-ն ֆրանսացի է, ծագումով Հյուսիսային Աֆրիկայից: Նա բարձր արագությամբ անցել է Մեյր փողոցով, որից հետո ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հետիոտնները հասցրել են փախչել մեքենայից:

Ձերբակալվածի մեքենայում հայտնաբերվել է դանակ, ատրճանակ և անհայտ հեղուկով լցված տարա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG