Մատչելիության հղումներ

Թուրքիային «С-400»-ի տրամադրման շուրջ ռուս-թուրքական բանակցություններ են ընթանում


Ռուսական «С-400» զենիթա-հրթիռային համակարգ, արխիվ

Ռուսաստանը չի վախենում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հակաօդային պաշտպանության «С-400» համակարգ տրամադրել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, նա նշել է, որ Թուրքիան շատ շահագրգիռ է այդ համակարգը ձեռք բերելու հարցում, և այժմ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում: «Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Մենք չենք վախենում, ինչո՞ւ չենք վախենում․ առաջինը՝ ես ասել եմ, որ մենք նախքան ինչ-որ բան մատակարարելը, միշտ շատ խիստ ձևով կարգավորում ենք ինտելեկտուալ գործունեության արդյունքները, և յուրաքանչյուր երկիր իր վրա է վերցնում պատասխանատվությունը»,- նշել է Կոժինը:

Թուրքիային «С-400» համակարգ տրամադրելու հարցը քննարկվել է մարտի սկզբներին՝ Մոսկվայում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնել է «Ռոստեխ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը, Թուրքիան ցանկություն է հայտնել Ռուսաստանից վարկ ստանալ զենք, այդ թվում, «С-400» զենիթա-հրթիռային համակարգ ձեռք բերելու նպատակով:

«С-400»-ի առաջին օտարերկրյա պատվիրատուն Չինաստանն է: Ռուս-չինական պայամանագրի ստորագրման մասին հայտարարվել էր 2015-ի գարնանը: Լրատվամիջոցների տվյալներով, գործարքի արժեքը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար: 2016 թվականի հոկտեմբերին էլ «С-400»-ի վաճառքի պայմանագիր է կնքվել Հնդկաստանի կառավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG