Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հերքում է թալիբներին զինելու մասին մեղադրանքները


Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները, թե զինում է Աֆղանստանում «Թալիբան» շարժման գրոհայիններին: Արտաքին քաղաքական հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Կաբուլովն այդ պնդումները «սուտ» է որակել՝ հավելելով, որ դրաց նպատակը «աֆղանական արշավում ամերիկյան ձախողումներն արդարացնելն է»:

Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտին հայտարարել էր, թե Ռուսաստանի ազդեցությունն աֆղանական թալիբների վրա աճում է՝ չբացառելով, որ Մոսկվան զենք է մատակարարում նրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG