Մատչելիության հղումներ

Մարին Լե Պենը հայտարարել է, որ պայքարելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար


Մարին Լե Պեն, արխիվ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ պայքարելու է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու համար։ Այս մասին նա խոսել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդի հետ Մոսկվայում ունեցած հանդիպման ժամանակ։

Լե Պենի խոսքով՝ Ֆրանսիան և Ռուսաստանը պետք է միավորեն ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում։ «Մեր երկու ազգերը պետք է միավորեն ջանքերը դրանց արժանի հակահարված տալու համար», - ասել է նա։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Լե Պենը Պետդումայի հրավերով Մոսկվա է այցելելու ահաբեկչության դեմ պայքարում ռուս-ֆրանսիական համագործակցությունը քննարկելու նպատակով։

Վոլոդինի և Լե Պենի հանդիպումը տեղի է ունենում Ֆրանսիայում ապրիլի 23-ին նախատեսված նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունից մեկ ամիս առաջ։

Լե Պենը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անթաքույց երկրպագուներից և հաճախ է հանդես գալիս Ռուսաստանի հետ մերձեցման կոչերով։

Կրեմլը հերքել է պնդումներն այն մասին, թե փորձում է ազդել Ֆրանսիայի ընտրությունների վրա։

Լե Պենի հարաբերությունները Ռուսաստանի հետ ուշադրության կենտրոնում են հայտնվել նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ հայտնի դարձավ որ նրա գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցությունը 2014 թվականին ռուսական բանկից 9.7 միլիոն դոլար վարկ է վերցրել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG