Մատչելիության հղումներ

Ավտովթարի հետևանքով վնասվածք ստացած երկու զինվորներից մեկի վիճակը ծանր է. Հովհաննիսյան


Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ երեկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բախվել են «Ուրալ» մակնիշի և «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով երկու զնվորականներ վնասվածքներ են ստացել:

Ըստ Հովհաննիսյանի զինվորներից մեկի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG