Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզում վթարվել է «Ելք»-ի առաջնորդներին տեղափոխող մեքենան, տուժածներ չկան


Այսօր Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդներ Էդմոն Մարուքյանին, Նիկոլ Փաշինյանին և Արամ Սարգսյանին տեղափոխող ավտոմեքենան:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Էդմոն Մարուքյանը, վատ տեսանելիության և ճանապարհի ոչ բարվոք վիճակի պատճառով, բախվել են դիմացից ընթացող մեքենային: Ու թեև իրենց մեքենան լրջորեն վնասվել է, սակայն, «Ելք»-ի անդամները չեն տուժել և շարունակելու են քարոզարշավը, նաև ասաց Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG