Մատչելիության հղումներ

Պայթյուն ուկրաինական ռազմական պահեստներից մեկում. զոհերի և վիրավորների մասին դեռ չի հաղորդվում


Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոս, արխիվ

Խարկովի մարզում տեղակայված ուկրաինական ամենամեծ ռազմական պահեստներից մեկում պայթյուն է որոտացել։

«Ռազմական պահեստում տեղի ունեցածը դիվերսիա է», - Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը՝ վկայակոչելով Խարկովի զինվորական կայազորային դատախազի կողմից իրականացված հետաքննության արդյունքները։

Մատիոսը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն հատվածում, որտեղ տեղադրված են հրթիռահրետանային արկերը, այնուհետև հրդեհ է բռնկվել, և զինամթերքը սկսել է պայթել։

Պահեստի հարակից տարածքից՝ մոտ հինգ կիլոմետր շառավղով, բնակիչները տարհանվել են։

Զոհերի և վիրավորների մասին հաղորդումներ դեռ չկան։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG