Կրեմլը հերքում է լուրերն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին 50 հազար եվրո է վճարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և լիբանանցի նավթային մագնատի միջև հանդիպում կազմակերպելու համար:
Պուտինի խոսնակը ֆրանսիական մամուլում շրջանառվող լուրը «կեղծ և աբսուրդ» է որակել: «Նախագահի հանդիպումները կազմակերպվում են արարողակարգի համաձայն, և Կրեմլը միջնորդների կարիք չունի», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը: