Մատչելիության հղումներ

Ուկրաինական անվտանգության ծառայությունը 9 մարդ է ձերբակալել


Ալեքսանդր Տկաչուկը, արխիվ
Ալեքսանդր Տկաչուկը, արխիվ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ինը մարդ է ձերբակալել՝ համարելով նրանց «ռուսական հատուկ ծառայությունների գործակալների ցանցի անդամներ»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչուկը:

Նրա խոսքով, գործակալների ցանցում ներգրաված էին գործող և նախկին զինծառայողներ: Նրանք նպատակ են ունեցել թափանցել ռազմավարական հաստատություններ, տեղեկատվություն հավաքել, դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Ուկրաինայի ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Սերգեյ Լավչենկոն ասել է, որ գործակալների ցանցը համակարգում էր Օդեսայից մի կին, ով գտնվում է պետական ծառայության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG