Մատչելիության հղումներ

ՀԴԲ նախկին աշխատակցի ընտանիքը փոխհատուցում է պահանջում Իրանից


Ռոբերտ Լեվինսոնը, արխիվ
Ռոբերտ Լեվինսոնը, արխիվ

ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային բյուրոյի նախկին աշխատակից Ռոբերտ Լեվինսոնի ընտանիքը հայց է ներկայացրել Թեհրանի դեմ: Լեվինսոնը 10 տարի առաջ անհետացել է Իրանի հանգստավայր Կիշ կղզում: Թեհրանը հայտարարել է, թե նրա ճակատագրի մասին ոչինչ հայտի չէ: Սակայն նրա կինը և երեխաները Վաշինգտոնի դատարան ներկայացրած հայցում պնդում են, որ Իրանում Ռոբերտ Լեվինսոնին գերի են վերցրել և ստում են, թե իբր ոչինչ չգիտեն նրա մասին:

Հայցը փոխհատուցում է պահանջում Լեվինսոնների ընտանիքի յուրաքանչյուր անդամի տառապանքների համար, որ նրանք կրել են Իրանի անօրինական գործողությունների՝ պատանդառության, խոշտանգումների և այլ իրավախախտումների պատճառով: Հայցը ներկայացրել են նրա կինը՝ Քրիստին Լեվինսոնը և նրանց յոթ երեխաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG