Մատչելիության հղումներ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ դաշինքի աջակից, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է:

«Սա քաղաքական է, սա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է: Մենք տեսնում ենք, որ հասարակության մոտ քանի որ վստահության աճ կա մեր նկատմամբ, իշխանությունները գնացին հերթական բռնությանը, հերթական ապօրինությանը: Երևի տանկի փողը շատ մեծ է եղել, որ ներկայացնեն, թե դա է բերել: Երևի թե խնդիր է եղել ինչ-որ ձևով ինչ-որ մեկին կապել Սամվել Բաբայանի հետ, և ազատությունից զրկել, որպեսզի մեր դաշինքին հարված հասցվի», - հայտարարեց արմեն Մարտիրոսյանը:

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր այսօր: Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտնել էր, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG