Մատչելիության հղումներ

Թիլերսոնը Սենատին կոչ է անում հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Չեռնոգորիայի դիմումը


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սենատին հորդորել է հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Չեռնոգորիայի դիմումը՝ ընդգծելով, որ դա բխում է ԱՄՆ-ի շահերից:

Պաշտոնական Վաշինգտոնը նաև հայտարարել, է որ Թիլերսոնը կկարողանա մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը, եթե հանդիպման օրը փոխվի:

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-6-ը Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG