Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն մի շարք երկրներից ժամանող ավիաուղևորներին կարգելի ձեռքի ուղեբեռում նոթբուքեր և պլանշետներ կրել


Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի ԱՄՆ թռիչքներ իրականացնող 9 ավիաընկերությունների հայտնել է, որ մարտի 25-ից արգելում է ուղևորներին իրենց ձեռքի ուղեբեռում էլեկտրական սարքեր տեղափոխել՝ բացառությամբ բջջային հեռախոսների: Արգելքը վերաբերում է ինչպես Նոթբուքերին, այնպես էլ պլանշետներին:

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության հայտարարությունում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, ասվում է, որ ահաբեկչական խմբավորումները հետզհետե ավելի բարդ մեթոդներ են օգտագործում ահաբեկչություն իրականացնելու համար, այդ թվում՝ պայթուցիկ սարքերը տեխնիկական սարքավորումներով քողարկելու միջոցով:

Արգելքը տարածվում է Քաթարի, Հորդանանի, Քուվեյթի, Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդական Արաբիայի, Մարոկոյի և Արաբական Միացյալ Էմիրությունների օդանավակայաններից դեպի ԱՄՆ թռիչքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG