Սիրիական կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները հաստատել են իրենց մասնակցությունը խաղաղ բանակցություններին, որի հերթական փուլը կվերսկսվի այս շաբաթ Ժնևում:
Բանակցությունների մասնակիցները պետք է քննարկեն Սիրիայի Սահմանադրությունում տեղ գտած փոփոխությունները և հակաահաբեկչական քայլերը: Մինչ բանակցությունների մեկնարկը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան կայցելի Մոսկվա, Էր-Ռիյադ և Անկարա՝ հանդիպման մանրամասները համաձայնեցնելու նպատակով:
Խաղաղ գործընթացը վերսկսելու այս փորձերը տեղի են ունենում Դամասկոսի արևելյան շրջաններում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին: