Մատչելիության հղումներ

Երևանում բացվեց Տիկնիկային պատկերասրահ


Տիկնիկային պատկերասրահը կգործի Աբովյան 1/1 հասցում, որտեղ այցելուները կարող են տեսնել ավելի քան 300 ամենատարբեր տիկնիկներ:

Պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանն ասաց, որ ներկայացված տիկնիկները հիմնականում հայ տիկնիկագործների ձեռքի աշխատանքն են, բայց հավաքածուի կորիզն առայժմ կազմում է ամերիկահայ մեր հայրենակիցներից մեկի նվիրատվությունը:

«Լոսանջելեսաբնակ Ալիս Նավասարգյանը նվիրատվություն է արել այդ տիկնիկները: Շուրջ 200 տիկնիկներ են: Տիկնիկների պատկերասրահը պետք է վերածվի արվեստի յուրահատուկ հարթակի, որտեղ պարբերաբար պետք է իրականացվեն տարբեր կրթական, մշակութային, ինչու չէ, նաև ժամանցային ծրագրեր: Վարպետաց դասեր են իրականացվելու, տիկնիկային ներկայացումներ: Եվ, ինչը շատ կարևոր է, պարբերաբար անցկացվելու են նաև ցուցահանդեսներ, որոնց շնորհիվ մեր հայ տիկնիկագործները կկարողանան ներկայացնել իրենց աշխատանքները»:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը մշտապես ունեցել է իր տիկնիկային թանգարանը, բայց, ինչպես նշում է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, իրենց հավաքածուում ընդգրկված են միայն թատերական տիկնիկներ․ - «Կարելի է միայն ողջունել: Ինչքան շատ թանգարաններ լինեն, այնքան մայրաքաղաքը ավելի մայրաքաղաքային տեսք կընդունի: Ինչքան դրանք լինեն ավելի օրիգինալ, ավելի յուրահատուկ, ավելի բնորոշ մեզ, որովհետև մայրաքաղաքը հետաքրքիր է նաև տուրիստների համար, որոնք այսօր գալիս են ոչ թե բրենդային խանութներ այցելելու համար կամ ռեստորաններ, որոնք ամեն տեղ գրեթե նույնն են, այլ հենց այս տեսակ մշակութային օջախներ՝ թանգարան, թատրոն, պատկերասրահ, համերգասրահ․․․ սրանք են, որ տալիս են մեր քաղաքին իր դեմքը: Կարծում եմ, ժամանակն է, որ մեր ժողովուրդը վերադառնա մշակույթին: Շատ է ցրված, ուրիշ տեղ է գտնվում: Այնպիսի տպավորություն է, որ մեր ժողովուրդը ու մեր մշակույթը տարբեր հարթությունների մեջ են ապրում: Սա ևս մեկ փորձ է մերձեցնել այդ հարթությունները»:

«Շատ հատկանշական է, որ այսօր Տիկնիների և տիկնիկագործների միջազգային օրն է, և հենց այսօր էլ բացվում է մեր այս գեղեցիկ թանգարանը: Այստեղ նաև տարբեր ծառայություններ են լինելու․ երեխաները իրենց հանգիստը կարող են կազմակերպել, առնչվել տարբեր հեքիաթների, գրքերի հետ: Սա լինելու է նաև երեխաների համար յուրատեսակ ժամանցի կենտրոն»:

Անդրադառնալով թանգարանի վայրի ընտրությանը՝ նախարարն ասաց․ - «Այստեղ իջևանել է Հովհաննես Թումանյանը, այս շենքը գտնվում է մեր քաղաքի սրտում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG